Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մտավ պատմություն

Մտավ պատմություն
14.10.2014 | 11:46

«Ֆորմուլա-1»-ի Սոչիում անցկացված մեծ մրցաշարում Լյուիս Հեմիլտոնը դարձավ հաղթող ու իր տեղն ապահովեց պատմության մեջ, քանի որ Ռուսաստանի հարավային մայրաքաղաքը երկրի պատմության մեջ առաջին անգամ էր ընդունում բարձր կարգի այս մրցաշարը: Հավուր պատշաճը մատուցենք ռուսներին, ովքեր կարողացան նախ նվաճել այն անցկացնելու իրավունքը, ապա բարձր մակարդակով կազմակերպել: Պատահական չէ, որ «Ֆորմուլա-1»-ին ներկա էր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հսկայական քայլեր է ձեռնարկում Ռուսաստանը մարզական հեղինակավոր առաջնությունների, մրցաշարերի կենտրոն դարձնելու ուղղությամբ: Ավելորդ չհամարենք նշել, որ նրա անմիջական ջանքերի արդյունքում այդ նույն Սոչին նվաճեց ձմեռային օլիմպիադան անցկացնելու իրավունքը (ի դեպ` երկրի պատմության մեջ առաջին անգամ), նրա ջանքերի արդյունքում է, որ 2018-ին երկիրը կհյուրընկալի ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ